Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Երկաթուղին կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական զարգացման և անվտանգության համար. նախարար

© Sputnik / Asatur Yesayants / Ваан Мартиросян
Ваан Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, շնորհավորելով երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ նշել է, որ երկաթուղին կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական զարգացման և անվտանգության համար։
Վահան Մարտիրոսյան

«Վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղու» ծրագրերն ուղղված կլինեն Հայաստանի կայուն զարգացմանն ու անվտանգությանը, ինչպես նաև ուղևորների պատշաճ տեղափոխմանը»,–ասել է Վահան Մարտիրոսյանը։

Նախարարը հիշեցրել է,որ այս տարի հայ երկաթուղայինների համար կրկնակի տոն է, քանի որ նշվում է Ալեքսանդրապոլ–Երևան գնացքի ժամանման 115 ամյակը, Ջաջուռի թունելի հորատման 120 ամյակը և հայկական երկաթուղիների էլեկտրաֆիկացման 50 ամյակը։

Լրահոս
0