Տարբեր ազգերի տարազները՝ մայրաքաղաքի սրտում. մեկնարկում է «Երևան ՏԱՐԱԶֆեստը»

© Sputnik / Asatur YesayantsБарекендан
Барекендан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 5-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կմեկնարկի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոս — Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս անգամ տեղի կունենա մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք՝ նպաստելով Երևանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:

Показ мод. Армянский тараз - Sputnik Արմենիա
Տարազը ժամանակակից մեկնաբանությամբ. Հայաստանում ավանդույթները վերածնվում են

Տուրիզմի բաժնի կողմից իրականացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած կլինի երկու հատվածից՝ ցուցահանդես-տոնավաճառ և նորաձևության ցուցադրություն:

Այս տարի առաջին անգամ փառատոնին կմասնակցեն Հայաստանում Քուվեյթի, Բելառուսի և Ղազախստանի հանրապետությունների դեսպանությունների, ինչպես նաև «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միության, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային և «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ՀԿ-ների ներկայացուցիչներն՝ իրենց ազգային տարազների ցուցադրությամբ:

Փառատոնի շրջանակում «Մարաշլյան ֆոտո ատելիեի» և «Տարազ և արտ» ֆոտոլաբի շնորհիվ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու տարազով կամ տարազային միջավայրում:

Փառատոնի երկրորդ հատվածում տեղի կունենա դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի և Գևորգ Շադոյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք կցուցադրեն «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելները:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ ժամը 18:00-22:00-ն Երևանում՝ Հյուսիսային պողոտայում:

Լրահոս
0