Ջերմաստիճանն այսօր կանցնի 40-ից, ճառագայթումն էլ բարձր կլինի

© Sputnik / Asatur Yesayants / Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39-41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պատրաստվեք խորովվելու. շոգը կգերազանցի +40-ը

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն, զգուշացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 38-40,երեկոյան ժամերին՝ 35-37 աստիճան տաքություն։

Երևան քաղաքի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•       Օդի առավելագույն ջերմաստիճան`          40.50C (1999 թ.),

•       Օդի նվազագույն ջերմաստիճան`              13.40C (1972 թ.),

•       Օդի միջին օրական ջերմաստիճան`          26.80C։

Լրահոս
0