Ավստրալիայի դատարանը պատժել է թուրքերին

© Sputnik / Виталий Белоусов /  / Անցնել մեդիապահոցАрестованный. Архивное фото.
Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավստրալիայի դատարանը 12 թուրքի մեղադրել է կենդանիների հետ դաժան վարվելու մեջ (նրանք, երևի, չգիտեն, թե թուրքերն ինչպես են վարվում մարդկանց հետ...)։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Ավստրիայի դատարանը մեղավոր է ճանաչել տասներկու թուրքի՝ կենդանիների հետ դաժան վարվելու, մասնավորապես, շուրջ 80 գառան մորթի ժամանակ կենդանիներին ավելորդ տառապանքներ պատճառելու համար, գրում է tert.am-ը:

Գառների ծիսակարգային մորթի ընթացքում, որը խիստ տարածված է մահմեդականների շրջանում, կենդանու կոկորդը կտրում են ու թողնում, որ արնահոսելով սատկի: Ընդ որում, թուրքերն օգտագործել են հատուկ բութ դանակներ, ինչպես նաև չեն հանգստացրել կենդանիներին մորթից առաջ։

Դատավորն այդ ամենն իսկական արնահեղություն է որակել՝  տուգանելով կազմակերպչին մոտ 1300 եվրոյով և դատապարտելով ինն ամսվա ազատազրկման։

Լրահոս
0