ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. «Դուբայի ջահում» (The Marina Torch) հրդեհը բռնկվել է իններորդ հարկում: Բարձրահարկի բնակիչներն արագ տարհանվել են, հայտնում է newsbel.by-ը.
Հրդեհը մարվել է, դեպքի վայրում աշխատել են հինգ հրշեջ կայաններ: Ականատեսները նկարահանել են հրդեհը։
Հաղորդվում է, որ դա առաջին հրդեհը չէ «Դուբայի ջահում»։ Այնտեղ հրդեհ է բռնկվել նաև 2015 թ.-ին։ Այն ժամանակ յոթ մարդ թունավորվել էր գազից: