00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Ռոման Բերեզովսկին խաղաց մինչև վերջ՝ բոթասի մեջ մեխով

© Sputnik / Asatur YesayantsТак болельщики прощались с Романом Березовским
Так болельщики прощались с Романом Березовским - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Հայաստանի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին դարձավ 43 տարեկան։

2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Ռուսաստանի հավաքականի հետ նույն խումբ ընկավ։ Երևանում (26.03.2011) կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի հաշվով, իսկ պատասխան խաղը կայացավ Սանկտ Պետերբուրգում (04.06.2011)՝ «Պետրովսկի» մարզադաշտում։ Այդ դաշտում Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին երկար տարիներ շարունակ խաղում էր տեղի «Զենիթ» թիմում։

Այդ տարի Բերեզովսկին «Խիմկի» թիմի խաղացող էր։ Թիմը ռուսական ֆուտբոլի դիվիզիոնի կարևորությամբ երկրորդ աղյուսակի կեսում էր, որտեղ հավաքականների խաղերի օրերին մրցաշարի խաղացույցում «պատուհաններ» նախատեսված չեն։ Ռուսաստանցիների հետ խաղից առաջ Ռոմանն ասաց, որ հասկանում է՝ ամենայն հավանականությամբ նա այլևս երբեք չի խաղա այդ մարզադաշտում։ Բայց դադար տալով՝ ինքն իրեն ուղղեց. նկատի ունել՝բարձր մակարդակի վրա չեմ խաղա»։ Նա արդեն, նույնիսկ, դարպասապահի համար բավական մեծ էր․ 37 տարեկան։ Կանխատեսումը ճշգրիտ չէր։ Ռոմանը վերադարձավ պրեմիեր-լիգային։ Վստահելի դարպասապահին ավելի ուշ հրավիրել էր Մոսկվայի «Դինամոն»։ Այդ թիմում փորձառու, բայց վստահությունը չկորցրած դարպասապահներ էին՝ Վլադիմիր Գաբուլովն ու Անտոն Շունինը, որոնք ժամանակին, նույնիսկ, ազգային թիմում էին խաղացել։

© Sputnik / Хачик Чахоян Ֆուտբոլային թիմը, որտեղ խաղացել է Ռոման Բերեզովսկին
Футбольная команда, где играл Роман Березовский - Sputnik Արմենիա
Ֆուտբոլային թիմը, որտեղ խաղացել է Ռոման Բերեզովսկին

Հավաքականների խաղին Սանկտ Պետերբուրգ էի եկել Մոսկվայից՝ մանկության ընկերներիս հետ մարզադաշտ գնալու։ Մեր երևանյան բակում երկու եղբայր էին ապրում՝ Արման ու Ռոման Ոսկանյանները։ Ժամանակի ընթացքում նրանք Պիտեր էին գնացել ու վերջնականապես հիմնավորվել այնտեղ։ Դպրոցական տարիքում երկուսն էլ լուրջ տարված էին ֆուտբոլով։ Փոքրը՝ Ռոմանը, պարապում էր մարզիչ Սերգեյ Կայֆաջյանի մոտ երևանյան ֆուտբոլի դպրոցում, Կիլիկիայում հայտնի դարձած անվանակից Ռոման Բերեզովսկու հետ։ Այդ մանկական կազմից մինչև հավաքական հասավ նաև Համլետ Մխիթարյանը՝ Հենրիխի հոր անվանակիցը։ Այն ժամանակվանից պահպանված լուսանկարներում Ռոման Ոսկանյանը մարզչից ձախ է կանգնած գունավոր լուսանկարում ու աջ՝ սև-սպիտակում։

Геворг Айрапетян - Sputnik Արմենիա
Գնդակի փոքրիկ իշխանն ուզում է Մխիթարյանին նմանվել

Մենք նախատեսել էինք խաղից հետո, անպայման, գնալ հայկական հավաքականի ավտոբուսի մոտ, որպեսզի հանդիպենք հայտնի դարպասապահին ու ծանոթացնենք նրա հետ մեր ընկերոջ տղաներին։ Մեր տեղերը տրիբունայում դարպասների հետևում էին։ Առաջին խաղակեսում դարպասը պաշտպանում էր Ակինֆեևը։ Երկրորդ խաղակեսի ժամանակ մոտեցավ Բերեզովկսին ու քարացավ։ Թվում էր՝ նա մտովի շփվում է դարպասի հետ։ Բայց հնարավոր է, դա մեզ միայն թվում էր․․․

Մերոնք ցավալի կերպով պարտվեցին, թեև բացեցին հաշիվը։ Վերջին սուլոցից հետո մենք ուղևորվեցինք դեպի ավտոբուս, որն արդեն շրջապատել էին երկրպագուները։ Ես հարցրեցի մեր ընկերոջը, կա արդյո՞ք մի ազդանշան կամ մանկական ժամանակների ծանոթ կանչ, որին Բերեզովսկին հաստատ կարձագանքի ու կմոտենա մեզ։ Մեր Ռոմանը ժպտաց ու զարմանալի պատմություն պատմեց։

© Sputnik / Хачик Чахоян Ֆուտբոլային թիմը, որտեղ խաղացել է Ռոման Բերեզովսկին
Футбольная команда, где играл Роман Березовский. 1987 год - Sputnik Արմենիա
Ֆուտբոլային թիմը, որտեղ խաղացել է Ռոման Բերեզովսկին

«Մի անգամ խաղից հետո Բերեզովսկին հանեց բոթասն ու մենք տեսանք, որ նրա կրունկն արյունլվա է եղել։ Պարզվեց, երբ նա հագել է բոթասը՝ չի զգացել, որ ներսում մեխ կամ այլ սուր բան է եղել։ Նա այդպես համբերատար խաղացել է ամբողջ ընթացքում ու, նույնիսկ, կոշիկը չի փոխել ընդմիջման ընթացքում։ Դրանից հետո ես նրան «Յոգա» անվանեցի ու տղաներն էլ սկսեցին նրան այդպես անվանել։ Կարող եմ հիմա կանչել, տեսնենք՝ ինչպես կարձագանքի», — ասաց Ոսկանյանը։

Բայց կանչելու կարիք չեղավ․ Բերեզովսկին միանգամից ճանաչեց մանկական թիմի իր ընկերոջն ու մոտեցավ մեզ։ Երկու Ռոմանները գրկախառնվեցին, պարզ լսվեց՝ ինչպես դարպասապահը կամաց արտասանեց․

— Ողջույն, անվանակից։

Ընկերները չհասցրեցին այլ բառեր փոխանակել։ Բերեզովսկին շտապում էր ինքնաթիռի, որպեսզի հասցներ միանալ իր ակումբային թիմին։ Նա թռավ խաղալու։

Русская версия

Լրահոս
0