Համով Հայաստան. սարսափելի պատմությամբ հայտնի կոկտեյլի գաղտնիքը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի «Համով Հայաստան» նախագծի հեղինակները ներկայացնում են, թե ինչպես կարելի է տնային պայմաններում պատրաստել աշխարհում հայտնի «Մարգարիտա» կոկտեյլը:

Նրա բաղադրության մեջ մտնում են թունդ ալկոհոլային խմիչքներ, որոնց վրա ավելացվում է լիմոնի հյութ և աղ: «Մարգարիտան» յուրահատուկ համ ունի, այն կազդուրում և տոնուս է հաղորդում մարդկանց:

Առասպելներից մեկի համաձայն՝ մի անգամ ամուսնական զույգը գնում է որսի: Ամուսինը պատահաբար կրակում է կնոջ վրա: Այս դեպքից հետո ցավն ու տառապանքը մեղմելու համար նա սկսում է խմել տեկիլա, որի հետ խառնում է նաև տարբեր խմիչքներ:

Որոշ ժամանակ անց նա ստեղծում է «Մարգարիտա» կոկտեյլը, որով մասնակցում է խոհարարական մրցույթի: Հաղթանակ տանելուց հետո, նրա բաղադրատոմսը հայտնի է դառնում ողջ աշխարհում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս
0