Հայաստանն արծաթե մեդալ նվաճեց հունահռոմեական ըմբշամարտում

© Sputnik / Алексей Филиппов /  / Անցնել մեդիապահոցВольная борьба. Мужчины
Вольная борьба. Мужчины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհի երիտասարդական առաջնությունում Մալխաս Ամոյանը դարձավ փոխչեմպիոն։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում երեկ երեկոյան ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Смешанные единоборства. Архивное фото. - Sputnik Արմենիա
Հայ ըմբշամարտիկը հաղթեց թուրքին Անթալիայում

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտեց իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ եւ հավասար պայքարում զիջեց մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը նույնպես միավորների հավասարությամբ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սևերշաևին:

Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանն էլ պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչից:

Լրահոս
0