Գայլերը «սպանդ» են կազմակերպել Վայոց ձորում

© Photo : Vigilance / Волк
Волк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վայոց ձորում գայլերը հոշոտել են 5 ոչխար և 20 այծ, իսկ 45 մանր եղջերավոր կորել են։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 7-ին, ժամը 09:47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի «Սողանլու» հանդամասում գայլերը հոշոտել են ոչխարներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի սահմաններում գայլերը հոշոտել են 5 ոչխար և 20 այծ, իսկ 45 մանր եղջերավոր կորել են։

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Լրահոս
0