Սոցիոլոգը մատերի վրա ցույց տվեց, թե որ մասնագիտությունները «տղամարդու լոգիկա» ունեն

© Sputnik / Aram Nersesyan / Руки, пальцы
Руки, пальцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչպե՞ս հասկանալ` որքան լավ մասնագետ ես դու և արդյո՞ք այսօր Հայաստանում աշխատանք կարելի է գտնել միայն ծանոթով: Այս հարցերին է պատասխանել այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի  – Sputnik. «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խնդրել է լրագրողներին մատերով «կողպեք» կազմել:

Եթե վերևում ձախ ձեռքի ցուցամատն է, ապա դա վկայում է «իգական» մտածողության մասին, որը բնորոշ է զարգացած երևակայությամբ ստեղծագործ մարդկանց: Այդպիսի մարդիկ  հազվադեպ են հետևողական լինում, կարծում է Ահարոնյանը:

«Իսկ եթե վերևում աջ ցուցամատն է, ապա դա խոսում է վերլուծական «տղամարդու» մտածողության մասին: Այդպիսի մարդիկ հազվադեպ են առաջնորդ լինում: Այդ տարրական թեստն օգնում է հասկանալ` ուղեղի որ կիսագունդն է ավելի զարգացած:

Կարեն Կարապետյանը ելույթ ունեցավ «Հայաստանի դերը 4-րդ արդյունաբերական հեղաշրջման մեջ» զեկույցի շնորհանդեսին - Sputnik Արմենիա
Կարապետյան. «Հայաստանը պետք է պատրաստի ապագայի մասնագիտություններ»

Թեստերը, որոնք Ադիբեկյանն ու իր գործընկերները անցկացնում են տարբեր մասնագիտությամբ տեր մարդկանց միջև, հետաքրքիր փաստեր են առաջ բերում՝ ոստիկանները, բժիշկները և իրավաբանները, որպես կանոն, միշտ օգնում են միմյանց: Նրանք եսասեր չեն և սիրում են մարդկանց:

«Իհարկե, ամեն ինչ կախված է դաստիրակությունից և կրթությունից: Եթե մարդը նպատակ ունի ինչքան հնարավոր է շատ փող վաստակելու, ապա նա կթողնի իր մասնագիտությունը և կվազի փողի հետևից: Այդ պատճառով, չափազանց կարևոր է, որպեսզի ծնողները լուրջ վերաբերվեն երեխայի մասնագիտական կողմնորոշմանը»,- ասում է սոցիոլոգը:

Ծանոթի միջոցով գործի ընդունումն աստիճանաբար դուրս է գալիս հայկական իրականությունից: Այսօր գործատուները, հատկապես կոմերցիոն ընկերություններում, նախընտրությունը տալիս են ոչ թե ծանոթին, այլ խելացի, կոմպետենտ մարդկանց, ասում է Ադիբեկյանը:

«Օրինակ բերեմ. հայտնի մի ընկերության 120 աշխատող հատուկ թեստ են գրել, որի արդյունքներով նրանց երկու համապատասխան խմբի են բաժանել`խորհուրդ տալով ղեկավարին պահել առաջին խումբը և գործից ազատել մյուսներին», — պատմել է սոցիոլոգը:

Որոշ դեպքերում աշխատողներին գործից ազատում են գոռոզության պատճառով, ասել է Ադիբեկյանը:

«Մի գործատուի ասել եմ՝ եթե դու նույն գիտելիքները ունենայիր, դու էլ գոռոզ կլինեիր: Իսկ գործից ազատված աշխատողի IQ-ն հավասար էր 124–ի», — ասել է Ադիբեկյանը:

Հայկական իրականությունից բացասական երևույթները, իհարկե, լրիվ չեն անհետացել: Ծանոթի գործոնը դեռ աշխատում է, սեռի կամ տարիքային սահմանափակման խտրականությունը դեռ հանդիպում է, բայց դրական միտումներն, այնուամենայնիվ, արտահայտվում են բավականին ակնհայտորեն», — ասել է Ահարոն Ադիբեկյանը:

Լրահոս
0