Էմիգրանտի խոստովանությունները. «Ես ապրում էի Հայաստանի սրտում, հիմա` Հայաստանը սրտումս»

© Sputnik / Karen Yepremyan / Самолет авиакомпании "Армения" на фоне горы Арарат
Самолет авиакомпании Армения на фоне горы Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանի ուրվանկարը Գրին քարտի ու իմիգրանտի կյանքի մասին։

–  Փոխարենը գրպանումս Գրին քարտ ունեմ, – հավելում եմ զրուցակցիս խոսքը, որը ցանկացավ անհայտ մնալ։

–  Հիմա արդեն ամերիկյան անձնագրով։

–    Շնորհավորանքներս։ Դա զգալիորեն փոխո՞ւմ է կյանքը։

– Այդքան էլ չէ։ Հիմա կարելի է քվեարկել ու ընտրվել, օրինակ, Կոնգրես։ Բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը ինձ չի գրավում։

–  Իսկ կյանքն Ամերիկայում։

–  Բայց դու գիտես, որ տարիներին էին ստիպված եղել գնալ։

–  Գիտեմ։ Բայց, այդուամենայնիվ։

– Այստեղ, իհարկե, շատ ավելի լավ է։ Սննդի, բուժման, հանգստի հետ ոչ մի խնդիր չկա։ Լեզվի հետ կապված խնդիրներ արդեն նույնպես չկան, հայրենակից ընկերների նեղ շրջան է ձևավորվել, շփվում են, կազմակերպում են, ինչպես այստեղ են ասում՝ փարթիներ… Ինքդ էլ ես այս ամենը տեսնում։

– Խնդրեմ։ Միայն թե բացատրիր՝ ինչու՞ են սեղանը, խոսակցությունները, պարերը հայկական, իսկ երգերը ռուսական. Տոլկունավայից մինչև Պուգաչովա։

–  Դա մեղադրա՞նք է։

–  Դա փաստ է։ Ինչպե՞ս ես վերաբերում այն բանին, որ էմիգրանտները հավաքույթների ժամանակ իրենց երկրի մասին ավելի հաճախ խոսում են վատ, քան լավ։

–  Որովհետև երկրի վատ վիճակը, նույնիսկ, եթե այն այդքան էլ վատ չէր, թեկուզ չի արդարացնում, բայց գոնե պատճառաբանում է երկիրը լքելը։

–  Այդ պատճառով էլ հայրենիքում տեղի ունեցած դրական փոփոխությունները աշխատում են չնկատե՞լ։

– Իրավացի ես։ Ավելի ճիշտ տեսնում են, իմանում են, բայց հրապարակայնորեն քչերն են խոստովանում։

–  Այդ դեպքում՝ կարելի՞ է հարցնել. ինչո՞ւ չեք վերադառնում։

–  Հեշտ է հարցնել, բայց հեշտ չէ անել։

–  Իսկ դու, հենց դու ե՞րբ ես վերադառնալու։

–  Արդեն երբեք։ Երեխաներս, հիմա արդեն թոռներս այն տարիքում են, որ արդեն նոր կյանք չեն սկսում։

–  Հայաստանում լինու՞մ ես։

–  Համարյա ամեն տարի։ Շատ եմ սիրում երկիրս, հատկապես՝ Երևանը։ Բայց տեսնում ես, ինչպես է ստացվել… Առաջ ապրում էի Հայաստանի սրտում, հիմա` Հայաստանը սրտումս։

–  Ի՞նչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք Գրին քարտի ես սպասում։

–  Չշտապել ու լավ մտածել։

Դետրոյթ, Միչիգան նահանգ, ԱՄՆ

Русская версия

Լրահոս
0