Սահմանամերձ բնակավայրերին դասագրքերն անվճար կտրամադրվեն

© Sputnik / Lusine AdamyanАрмянские учебники
Армянские учебники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2017-18 ուստարվանից Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik.  Կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է սահմանամերձ այն բնակավայրերի դպրոցների ցանկը, որոնց աշակերտները 2017-18 ուստարվանից անվճար կստանան դասագրքերը։

Микрофон - Sputnik Արմենիա
Սահմանամերձ գյուղերում այլևս ադրբեջանա–թուրքական կլկլոցներ չեն լսի

Ըստ այդմ՝ անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի Երասխի,Պարույր Սևակի, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորի մարզի Խաչիկի, Խնձորուտի, Նոր Ազնաբերդի, Բարձրունիի միջնակարգ և Սերսի հիմնական դպրոցներին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջին, Նոյեմբերյանի ավագ դպրոցին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին, Բաղանիսի, Բարեկամավանի, Բերդավանի, Դովեղի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Այգեհովիտի, Կայանի, Այգեձորի, Այգեպարի միջնակարգ, Արծվաբերդի  միջնակարգ և հիմնական, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Կողբի թիվ 1 և 2,  Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Չինարիի, Չորաթանի, Պառավաքարի, Սարիգյուղի, Սևքարի, Վազաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Ազատամուտի միջնակարգ, Կիրանցի հիմնական, Բերդի թիվ 1, 3 և 4 հիմնական և ավագ դպրոցներին, Բերդի վարժարանին, Բերդի պետական քոլեջին:

ԿԳ նախարարի 2017 թ. հուլիսի 27-ի  հրամանով հաստատվել է 2017-18 ուստարվա դասագրքերի ներդրումային գումարների չափը,  տարրական դասարանների բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար:

Լրահոս
0