00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանաձորում անչափասները դանակահարել են միմյանց

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցДрака
Драка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վանաձորի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017 թվականի օգոստոսի 4-ին` ժամը 22:00-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նույն քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2002թ., որը հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Վանաձորի դպրոցներից մեկի մոտ վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը նշված մարմնական վնասվածքն ստացել է վիճաբանության ժամանակ, տվյալներ են ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, որը ևս անչափահաս է՝ ծնված 2001 թվականին:

Նախնական քննության տվյալներով՝ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մոտ, որի ընթացքում էլ 15-ամյա պատանին դանակահարվել է։ Մարմնական վնասվածք է հայտնաբերվել նաև 16-ամյա կասկածյալի վրա, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է նույն վիճաբանության ժամանակ։

Նախաքննության ընթացքում Վանաձոր քաղաքի 15-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, 16-ամյա կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս
0