Հայաստանը հերքում է երեխա վիրավորելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

© Photo : RazmInfo / Арцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը տարածել է հերթական ապատեղեկատվությունը, որը հայկական կողմը հերքում է։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությանը՝ պաշտոնապես հերքելով այն։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. «Ադրբեջանի արարքը բարբարոսություն է»

«Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի: Կտրականապես հերքում ենք այս ապատեղեկատվությունը և զգուշացնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Երեկ երեկոյան և գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել:

Ադրբեջանական քարոզչության կեղծիքն ի հայտ է գալիս հենց ներկայացված երեխայի վերքերի նկարներից, որոնցում երեխայի վերքերը ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ բեկորային վնասվածքների հետ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Լրահոս
0