00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծվաշենցիներն արծվի հպարտությամբ սպասում են վերադարձի

Բաժանորդագրվել
Մամիկոն Խեչոյանը գյուղապետ է՝ առանց գյուղի: 1992 թվականի օգոստոսի 8-ից Արծվաշենը դե ֆակտո Ադրբեջանի կազմում է, դե յուրե՝ Հայաստանի: Գեղարքունիքի մարզպետարանում այսօր էլ գործում է Արծվաշենի համայնքի ղեկավարի աշխատակազմը: Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի արևելյան մասում գտնվող գյուղն արդեն 25 տարի, ըստ էության, հայերինը չէ:

Աննա Վարդանյան, Sputnik

1992-ի ամառը Արցախի և Հայաստանի համար ամենածանր ժամանակներն էին պատերազմի երեք տարիների ընթացքում:

Օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Ադրբեջանի տարածքում կղզյակի վերածված Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ:

«Արծվաշենն ու նրա 2800 գյուղացիուն  պաշտպանելու համար պետք էր 11000 զինվոր, սակայն այդ ժամանակ ընթանում էր արցախյան պատերազմը և այդքան ուժեր հայկական կողմը չէր կարող հատկացնել Արծվաշենի պաշտպանության համար, բոլոր ուժերը կենտրոնացած էին Արցախում: Ուստի կայացվեց Արծվաշենը հանձնելու որոշումը»,- այսօր էլ ցավով հիշում է Արծվաշենի վերջին և մինչև օրս գործող  գյուղապետ Մամիկոն Խեչոյանը:

Գյուղապետը 25 տարի անց էլ այսօրվա պես հիշում է այդ չարաբաստիկ օրը:

ԹԱԼԻՇՑԻՆԵՐՆ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԳՏԵԼ ԼՈՌԻՈՒՄ - Sputnik Արմենիա
Լոռի հասած թալիշցիները ցանկանում են վերադառնալ

«Կար պայմանավորվածություն, որ ես պետք է մնայի այդ զինվորների հետ: Գյուղում մեծ քանակի բենզին, դիզվառելիք կար, պետք է հանձնեինք հայկական բանակին ու նոր լքեինք գյուղը: Բայց այդ օրը ժամը 3 –ին  ադրբեջանցիները չորս կողմից մտան գյուղ: Հապճեպ դուրս գալու ժամանակ Կիրովականի գնդից 18 տարեկան 16  երիտասարդ զոհվեց: Այսօր նրանք Եռաբլուրում են հանգչում: Մեկ զինվոր մնաց գյուղում՝ հիվանդ ու ոտքն էլ վիրավոր: Չէր կարողանում քայլել ու ես մնացի այդ տղայի հետ: Հետո նա անզգույշ կրակ բացեց ադրբեջանցիների շարասյան վրա։ Եղավ պատասխան կրակ: Տղան զոհվեց: Ես գերեվարվեցի: Ինձ հետ կային մերոնցից ևս 7 –ը՝ տարեցներ էին»,- 25 տարիների հեռվից հիշում է  Խեչոյանն ու հուզվում:

Մեր ոխերիմ հարևանները գերի ընկած  երիտասարդներին տեղում սպանում էին, տարեցներին՝  պահում, որպեսզի փոխանակեն, պատմում է գյուղապետը ու նշում, որ ժամանակին մոտ են եղել Գետաբեքի շրջանի հետ, ու իրենք ևս հակառակորդի գերիներին վերադարձրել են: Մերոնց  հենց այս մարդկային քայլն ու գյուղապետի համբավն է եղել Խեչոյանի ողջ մնալու պատճառը: 6 օր Գետաբեքում պահելուց հետո, առանց Կարմիր խաչի միջամտության, նրան վերադարձրել են հայկական կողմին:

Մինչև Ադրբեջանի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն: Նրանց հիմնական մասը հաստատվել է Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոն  Ճամբարակում: Միայն մոտ 30 ընտանիք  է արտագաղթել  Ռուսաստան: Արծվաշենցիներն արծվի հպարտությամբ են տանում իրենց կորուստը:

«Մեր գյուղը հայկական հող է, այնտեղ մինչև այսօր անգամ մեկ օր որևէ ադրբեջանցի չի ապրել: Ժողովուրդը սկզբունքորեն ոչ մի օր թույլ չի տվել ադրբեջանցու՝ ոտք դնել իր հող, եթե անգամ  հովվի անհրաժեշտություն է եղել»,- հպարտանում է գյուղապետը:

Նրանք բոլորն, անգամ Ռուսաստանում հաստատվածները  պատրաստ են վերադառնալ  հայրենի գյուղ, եթե,  իհարկե, գյուղը նորից վերադարձվի տերերին: Չնայած, գյուղապետի  խոսքով, արծվաշենցիներն այս տարիների ընթացքում կարողացել են ստեղծել  իրենց անկյունն ու ապահովել  բավականին բարեկեցիկ կյանք  աշխատասիրության շնորհիվ:

Ինչ վերաբերում է արծվաշենցիների իրավական կարգավիճակին, ապա նրանք  համարվում են ներքին տեղահանված: Ի տարբերություն Սումգայիթի, Բաքվի հայության, չունեն փախստականի կարգավիճակ:

Օգոստոսի 8-ն արծվաշենցիները չեն սիրում։ Ատում են: Այդ օրը նրանք հարկադրված լքեցին հայրենի հողն ու զրկվեցին տարիների վաստակից:

Լրահոս
0