Երևանի բակերի նոր տեսքը

© Yerevan / Ереван
Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում այս տարի նախատեսվում է նկարազարդել 240 բակ, որոնցից 90-ում աշխատանքներն արդեն ավարտվել են:

ԵՐԵՎԱՆ, 8 Օգոստոս — Sputnik. Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման 2017 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Այս տարի նախատեսվում է նկարազարդել 240 բակ, որոնցից 90-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացը մեկնարկել է մայիսին և կշարունակվի նաև աշնանը:

Հիշեցնենք, որ նկարազարդման աշխատանքներն իրականացվում են ջերմակայուն և ջրակայուն հատուկ ներկանյութերով, իսկ դրանց ընթացքն ամբողջությամբ վերահսկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների ոլորտի պատասխանատուների կողմից:

Լրահոս
0