Օդանավակայան տանող ճանապարհի երթևեկությունը կփոխվի

© Sputnik / Karen Yepremyan / Аэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության փոփոխություն է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող խաչմերուկում։

ԵՐԵՎԱՆ, 8 Օգոստոս — Sputnik. 2017 թվականի օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում է ոստիկանության կայքը:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա ճանապարհահատվածներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

© police.am / Առաջարկվող փոփոխության գծանկարը
дорога к аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Առաջարկվող փոփոխության գծանկարը
Լրահոս
0