00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում կխաղա «Ռեալի» դեմ

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017 թվականի օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի համար պայքարի մեջ կմտնեն Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալն» ու ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը»:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն ունի նոր էջ գրելու հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Բազմաթիվ ցուցանիշներով Հենրիխն արդեն առաջինն է, սակայն սուպերգավաթում հաղթանակի հասնելու դեպքում մենք կունենանք ևս մեկ նվաճում:

Խաղի մեկնարկին դեռևս բավականին ժամանակ կա, բայց արդեն հիմա կարելի է նշել, որ այս երկու թիմերի մրցավեճը անցնելու է շատ հետաքրքիր պայքարում: Բնականաբար մինչև մրցաշրջանի պաշտոնական մեկնարկը երկու թիմերում էլ կարող են և լինելու են փոփոխություններ: Մասնավորապես մանկունյանցիների կազմը արդեն համալրել է 22 ամյա շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը, թիմից հեռացել է Զլատան Իբրահիմովիչը:

Հենրիխ Մխիթարյանը իրականացրեց հոր՝ Համլետ Մխիթարյանի երազանքը - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. Այն, ինչ չհասցրեց հայրը, իրականացրեց որդին

Պարզ է, որ անգլիական թիմին բարձրակարգ հարձակվող էր հարկավոր: Ֆուտբոլիստ, որը կկարողանար կատարել Զլատանի գործը: 2016/17 թվականների մրցաշրջանում Իբրահիմովիչը «փակում» էր գոլ խփող ֆուտբոլիստի հարցը, իսկ հիմա Ժոզե Մոուրինյոն, գտել է նոր գոլահարի: Մյուս կողմից էլ «Ման.Յունայթեդի» խաղը անցյալ մրցաշրջանում այնքան էլ տպավորիչ չէր, ինչպես օրինակ՝ «Ռեալինը»: Այնպես, որ 2016/17 մրցաշրջանների արդյունքով ֆավորիտը այս խաղում հանդիսանում է Չեմպիոնների լիգայի հաղթողը:

Շատ ակտիվ խոսակցություններ են ընթանում Ալվարո Մորտատայի տեղափոխության մասին: Ու եթե Մորատան տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», ապա սուպերգավաթի խաղում հնարավորություն կստանա խաղալ իր նախկին ակումբակիցների դեմ: Բայց ի տարբերություն Մորատայի, «Ռեալը» կարող է ավելի զգալի կորուստ ունենալ: Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ արքայական ակումբից, քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել Իսպանիայի հարկային ծառայությունների կողմից:

Չի բացառվում, որ «Ռեալից» հեռանա նաև Խամեսը: Կոլումբիացին անցած մրցաշրջանում խաղային քիչ ժամանակ էր ստանում «Ռեալում» ու հասկանալի պատճառներով կարող է ընդունել այլ ակումբի առաջարկ:

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղից առաջ «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն ունեն ստուգելու միմյանց ուժեղ և թույլ կողմերը (չնայած հիմնականում դրանք հայտնի են): ԱՄՆ-ում հուլիսի 24-ին թիմերը հանդիպում կանցկացնեն միջազգային մրցաշարի շրջանակում:

Լրահոս
0