Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մեխակ Ապրեսյան. «Հայաստանցիների համար Գառնու և Զվարթնոցի տաճարների մուտքն էժան կլինի»

© Sputnik / Aram Nersesyan / Мехак Апресян
Мехак Апресян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարների թանկացումը կարող է ազդել զբոսաշրջության վրա, բայց կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, այդպես է կարծում զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։
Մեխակ Ապրեսյան

Ցանկացած թանկացում, իհարկե, ցանկալի չէ և կարող է բացասաբար անդրադառնալ զբոսաշրջության վրա, անդրադառնալով պատմամշակութային մի շարք հուշարձանների մուտքավճարների թանկացմանը, ասել է զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Փոխարենը Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարների թանկացումը, ոլորտի պատասխանատուի համոզմամբ, կհանգեցնի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

«Երբ մարդն ավելի թանկ է վճարում ու ավելի լավ ծառայություներ ստանում, ավելի բավարարված է զգում իրեն:  Կարծում եմ՝ թանկացումից հետո մատուցված ծառայությունների որակի բարձրացում  է լինելու»,- ասաց Ապրեսյանը։

Ի դեպ, նա նաև չբացառեց, որ հայաստանցիների համար ավելի ցածր մուտքավճար սահմանվի։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Լրահոս
0