«Արմենիա» ԲԿ-ի մոտ 60–65 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

© Sputnik / Aram NersesyanПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Արմենիա» ԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի մոտ 65 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նրանց տեղեկացմամբ`երեկ` օգոստոսի 8-ին, ժամը 15։10-ին ոստիկանություն զանգահարել և հայտնել են, որ «Արմենիա» ԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի մոտ մահացած մարդ կա։

Դեպքի վայր մեկնած խումբը հայտնաբերել է ինքնությունը չպարզված 60-65 տարեկան տղամարդու դի ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,կատարվում է նախաքննություն։

Լրահոս
0