Արոնյանը հաղթեց Նակամուրային

© Photo : armnoc / Левон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արոնյանը հաղթել է Նակամուրային և միացել է Սինքֆիլդի գավաթի առաջատարներին։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, տեղեկացում է armsport.am-ը:

Լևոն Արոնյանը մրցաշարի 7-րդ տուրում սևերով խաղացել է Հիկարու Նակամուրայի հետ և հաղթանակ տարել 54-րդ քայլում:

Ամբողջական միավոր վաստակել է նաև Անանդը՝ հաղթանակ տանելով Նեպոմնյաշչիի նկատմամբ։ Արդյունքում ստացվել է, որ «Սինքֆիլդի գավաթ»-ի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

Վաշիե-Լագրավ` 4․5, Անանդ` 4․5, Արոնյան` 4․5, Կարլսեն` 4, Կարուանա` 3․5, Կարյակին` 3․5, Սվիդլեր` 3, Նակամուրա` 2․5, Նեպոմնյաշչի` 2․5, Սո` 2․5:

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Լևոնի մրցակիցը Սվիդլերն է։

Լրահոս
0