Մեր բասկետբոլիստները կվերլուծեն սխալները և հետևություններ կանեն

© FB official page / Сборная Армении по баскетболу
Сборная Армении по баскетболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի բասկետբոլի հավաքականը երեկ պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպման ժամանակ։ Այսօր հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչն անդրադարձել է խաղի մանրամասներին։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Բոսնիա և Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպումից հետո ամփոփել է խաղի արդյունքները, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Баскетбол. Евролига. Матч ЦСКА - Панатинаикос - Sputnik Արմենիա
Մեր բասկետբոլիստները շարունակում են հաղթել

«Խաղի մասին պետք է նշել երկու կարևոր հանգամանք.  մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին, և մեծ ազդեցություն ունեցավ նաև այն, որ Թավաքալյանը եւ Մկրտիչյանը բավական արագ 3-ական խախտում կատարեցին: Կվերլուծենք մեր սխալները և հետեւություններ կանենք։ Այժմ մեզ շատ կարեւոր խաղ է սպասվում Բրատիսլավայում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- ասել Նիկշա Բավցևիչը:

ԱԱ 2019-ի նախընտրական փուլի 3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում:

Լրահոս
0