Հայաստանում Չինաստանի դեսպանատունն ամենամեծը կլինի տարածաշրջանում

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցГорода мира. Шанхай
Города мира. Шанхай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չինաստանի տարածաշրջանում ցանկանում է ներկայանալ Հայաստանի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Միջազգային փորձագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-չինական հարաբերություններին։ Նա նշել է, որ Չինաստանը Հայաստանում դեսպանության նոր շենք կունենա, որը Եվրասիական տարածաշրջանում չինական ամենախոշոր դեսպանություններից մեկն է լինելու։

«Աշխարհում ամենամեծ դեսպանությունը ՌԴ դեսպանությունն է Պեկինում, իսկ երկրորդ ամենամեծը՝ չինականը Մոսկվայում։ Խոշոր դեսպանություն ունենալն, իհարկե, կարևոր երևույթ է և նշանակում է, որ Չինաստանը տարածաշրջանում իր ներկայությունը պատկերացնում է Հայաստանի միջոցով։ Ակնհայտ է, որ այդ կամուրջը չեր կարող լինել եվրոպական կողմնորոշմամբ Վրաստանը կամ թուրքական կողմնորոշմամբ Ադրբեջանը»,- գրում է Սուրեն Սարգսյանը։

Նա հայ-չինական հարաբերությունները բացառիկ է համարել։

Լրահոս
0