Ոստիկանները շարունակում են «Կանեփ-կակաչի» գործը

© Sputnik / Виталий Аньков /  / Անցնել մեդիապահոցРабота экспертно-криминалистического центра УВД по Приморскому краю
Работа экспертно-криминалистического центра УВД по Приморскому краю - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 7-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

ԵՐԵՎԱՆ, 10  օգոստոսի — Sputnik. Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 3 օրում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 7667 կգ կանեփի և 13,5 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված, հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Տնամերձ 9 հողամասերից հայտնաբերվել է 73.5 կգ կանեփի 980 բույս:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 533.45 գրամ «մարիխուանա», 0.5 գրամ «կրիստալ» և «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ:

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 5 նռնակ, 6 հրազեն, տարբեր տրամաչափի 1464 փամփուշտ:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 9 հետախուզվող:

Լրահոս
0