«ՎՏԲ» բանկի աշխատակիցը բանկոմատներից 42 մլն դրամ է հափշտակել

© Photo : official site of the President of RA / Следственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«ՎՏԲ-Հայաստան բանկի» աշխատակցուհին, ամեն անգամ բանկոմատները լիցքավորելիս, որոշակի գումար է հափշտակել։ Գողոնը գերազանցել է 42 մլն դրամը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Եղեգնաձորի բանկոմատները լիցքավորելու և լիցքաթափելու ընթացքում «ՎՏԲ-Հայաստան բանկի» աշխատակիցն ամեն անգամ որոշակի գումար է յուրացրել։ Գողոնը վերջին հաշվով կազմել է 42.316.000 ՀՀ դրամ։

Գողության մասին բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղի ղեկավարության ահազանգով քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ գումարը հափշտակել է գործառնական բաժնի պետ Ն.Հարությունյանը։

Բանկի աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել և հայտարարվել հետախուզում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Լրահոս
0