00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ նոր վիրուս է սպառնում մեզ

© AP Photo / Moises CastilloОбразец крови, зараженной с вирусом "Зика"
Образец крови, зараженной с вирусом Зика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոկսակին օդակաթիլային վիրուս է, արտահայտվում է ցանով, ուղեկցվում է քորով ու բարձր ջերմությամբ, աղիքային խնդիրներով:

Աննա Վարդանյան, Sputnik

Լվացվեք շատ հաճախ, պահպանեք մաքրության ու հիգիենայի բոլոր ու ամենաչնչին թվացող կանոնները:  Թույլ մի տվեք երեխաներին լողալ հատուկ լողի համար չնախատեսված վայրերում:  Խուսափեք արագ սննդից:  Եթե չեք ուզում վարակվել  կոկսակի վիրուսով:

Больница. Капельница - Sputnik Արմենիա
Թուրքիայում մոլեգնող կոկսակի վիրուսը հասել է Հայաստան

Այս վիրուսի տարածման  առաջին հերթին  հիվանդ մարդն է,  ինչպես նաև առողջ վիրուսակիրը:  Այն հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վարակը կարող է փոխանցվել  սննդի, ընդհանուր օգտագործման վատ ախտահանված սպասքի, աղտոտված ջրի, չլվացված բանջարեղենի, մրգի միջոցով:

Նույնքան վտանգավոր են կեղտոտ ձեռքերը, զգուշացնում է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Համաճարակաբանի խոսքով՝  կոկսակի վիրուսի որոշակի ակտիվություն դիտվել է  հունիս-հուլիս ամիսներին:  Օգոստոսին էլ, իհարկե, վիրուսակիրներ  գրանցվել են, բայց հիվանդության  համաճարակաբանական ուսումնասիրությունների տվյալները ցույց են  տվել, որ այդ  երեխաները հանրապետությունից դուրս չեն եկել: Նրանք հիմնականում դրսից եկածների հետ են  շփվել:

Մեր երկրի  համաճարակաբանները ճշտումներ են արել իրենց վրացի գործընկերներից, ու պարզվել է, որ կոկսակի վիրուս Վրաստանում չի գրանցվել:

Կոկսակին ի հայտ է գալիս  ցանավորմամբ:  Այն պատկանում է աղիքային էնտերովիրուսների շարքին: Ժամանակին բուժելու դեպքում հիվանդը շատ  արագ կազդուրվում է:

Կոկսակին անհանգստություն է առաջացնում հատկապես փոքրիկների մոտ:  Հիվանդությունն  ուղեկցվում է քորով ու բարձր ջերմությամբ, աղիքային խնդիրներով:  Կարող են արձանագրվել նաև կենտրոնական նյարդային, սիրտ-անոթային համակարգերի բարդություններ:

Լիանա Թորոսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ մենք գործ ունենք միայն թեթև դեպքերի հետ,  և խնդիրը հիվանդության ճիշտ բուժում է, որպեսզի մյուսներն էլ չվարակվեն:

Հիվանդը շատ դեպքերում բուժումը ստանում է տանը։ Շրջակա միջավայրում հիվանդության հարուցիչները  կայուն են և  կարող են գոյատևել երկար: Միևնույն ժամանակ, նրանք չափազանց զգայուն են արևի ճառագայթների, ինչպես նաև ախտահանող նյութերի նկատմամբ:

Лиана Торосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լիանա Թորոսյան. «Հայաստանում համաճարակային վիճակ չկա»

Վարակի  գաղտնի շրջանը  կարող է տևել 2-ից 10-ը օր: Հիվանդության առաջին արտահայտությունը հիմնականում սուր է: Ջերմությունը կարող է անցնել 39 աստիճանը: Բարձր ջերմությունը պահպանվում է 3-5 օր և  նվազում է միանգամից՝ համապատասխան բուժման արդյունքում: Հիվանդի ինքնազգացողությունը կտրուկ կարող է վատանալ. նկատվում է մկանային, ինչպես նաև ուժգին գլխացավեր: Նշված ախտանշաններն, ըստ համաճարակաբանի,  նման են այլ վիրուսային հիվանդություններին ևս, սակայն կան որոշ նշաններ, որոնք թույլ են տալիս կասկածել կոկսակի վիրուսի մասին:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ կոկսակին բնորոշվում է նաև  «քիթ-բերան, ձեռք — ոտք», այսինքն՝  ջրով լցված այդ  բշտերը նկատվում  են հիմնականում  ձեռքերի ափերի մեջ, ոտքի տակ, մատների արանքում, քթի ու բերանի շրջանում:  Բերանի խոռոչում լորձաթաղանթի վրա ևս կորող են  ի հայտ են  գալ փոքրիկ  բշտիկներ:  Կարող է նկատվել նշիկների և կոկորդի այտուց:  Շատ քիչ դեպքերում դրանք կարող են տարածվել դաստակների վրա, հասնել ազդրերին:

Հիվանդության առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես, բժիշկները հորդորում են անմիջապես հիշել իրենց և չզբաղվել  ինքնաբուժությամբ:  Հակաբիոտիկներ  չկիրառել:

Հիվանդության բուժման համար խիստ կարևոր է  հիգիենիկ պայմանների պահպանումը: Հիվանդի սենյակը պետք է մշտապես օդափոխվի, իսկ սպասքն ու հագուստը պատշաճ ախտահանվեն՝ վարակի տարածումից խուսափելու համար:

Լրահոս
0