Այսօր օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով

© Sputnik / Asatur Yesayants / Архитектурный комплекс Каскад
Архитектурный комплекс Каскад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 11-ին օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 11-ից 15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 11-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

 

Լրահոս
0