Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

© Sputnik / Владимир Федоренко /  / Անցնել մեդիապահոցЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության ութերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայ գրոսմայստերը վաստակած 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն, նույնքան միավոր ունեն նաեւ Մաքսիմ Վաշյե Լագրավը և Վիշվանաթան Անանդը:

Հաղթողի անունը կորոշվի վերջին՝ 9-րդ տուրում, որտեղ Լևոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է:

Լրահոս
0