Լևոն Արոնյանը շնորհակալություն է հայտնում մորն ու նշում հարսանիքի օրը

© Sputnik / Асатур ЕсаянцЛевон Аронян, армянский гроссмейстер
Левон Аронян, армянский гроссмейстер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մոր ծննդյան օրվա առթիվ նվեր է մատուցել` երրորդ անգամ հաղթելով խոշոր շախմատային մրցաշարում ամերիկյան Սենթ Լուիսում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Լևոն Արոնյանի` Հիկարու Նակամուրայի նկատմամբ տարած հաղթանակը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության ժամանակ գրոսմայստերի մոր, տիկին Սեդայի 70–ամյակին նվեր դարձավ։ Այդ մասին Արոնյանը պատմել է ռուսական շախմատային chess-news.ru կայքին։

Левон Аронян - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

Գրոսմայստերը նշել է, որ մայրը մեծ ներդրում է ունեցել նրա կայացման գործում։

Chess.com–ի հետ հարցազրույցում Արոնյանը նշել է նաև իր ընտրյալ Արիանա Կաոլիի հետ հարսանիքի օրը։

«Հարսանիքը կկայանա սեպտեմբերի 30–ին Երևանում»,– ասել է շախմատիստը։

Անդրադառնալով սեպտեմբերի սկզբին կայանալիք Աշխարհի գավաթին՝ Արոնյանն ասել է, որ պատրաստվում էր Սենթ Լուիսի պատասխանատու մրցաշարին, իսկ Թբիլիսիում նա հույս ունի հաղթել, որպեսզի թեկնածուների մրցաշար անցնի։

Ինչ վերաբերում է գրոսմայստերի ապագա կնոջը, նա, հնարավոր է, մի քանի օրով Վրաստան գա` ամուսնուն սատարելու համար։

Լրահոս
0