Փորձագետ․ Թուրքիան Քրդստանին սպառնում է պատերազմով

© AFP 2023 / SAFIN HAMED / Эрбиль, Ирак
Эрбиль, Ирак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քրդստանի անկախության հանրաքվեի պատրաստական աշխատանքները սրել է հարաբերությունները Էրբիլի ու Անկարայի միջև։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Թուրքիան հասկացնում է Էրբիլին, որ Իրաքյան Քրդստանի անկախության հռչակումը կարող է պատերազմի հանգեցնել։ Այսպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հանրաքվեի քարոզարշավը Քրդստանում բավականին ակտիվ է սկսվել։ Սակայն ոչ բոլոր քրդերն են ներկայիս պայմաններում անկախության կողմնակիցներ։ Դեմ են՝ Gorran շարժումը, Քոմելը (Քրդստանի իսլամական խմբավորում) ու Քրդստանի հայրենասիրական միավորումը։

Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան սարսափում է Քրդստանի հանրաքվեից

«Այս շարժումները դեմ են, որ Մասուդ Բարզանին գլխավորի Քրդստանը։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա այդ շարժումների ներկայացուցիչները կարծում են, որ այն ժամանակից շուտ է անցկացվում, իսկ քրդերը չպետք է իրենց հարվածի տակ դնեն», — ասաց Հովհաննիսյանը։

Իրանն այդ հարցում աջակցում է ընդդիմությանը, իսկ Բարզանին, ինչքան էլ տարօրինակ թվա, վերջերս Թուրքիայի աջակցությունն էր վայելում (թեև հանրաքվեի մասին հայտարաությունից հետո այդ աջակցությունն ընդհատվեց)։

Հովհաննիսյանի խոսքով՝ համաշխարհային հասարակությունը լուռ հետևում է Քրդստանում տեղի ունեցող իրադարձություններին։ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու ԵՄ դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել։ Ընդ որում՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Քուրդիստանում 20 դիվանագիտական ներկայացուցչություն կա, այդ թվում թվարկված երկրներից:

«Իրաքյան Քրդստանի անկախանալու բոլոր նախադրյալները կան։ Միաժամանակ տարբեր քրդական ուժեր կարծում են, որ անկախության պետք է հասնել քաղաքական պայքարի ձևաչափով», — ասաց Հովհաննիսյանը։

Махмут Узун - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քուրդը դեմ է Արևմտյան Հայաստանի հողում Քրդստանի հռչակմանը

Հանրաքվեի հակառակորդները պնդում են, որ Քրդստանին Բաղդադում կենտրոնական կառավարության կողմից ֆինանսավորում է անհրաժեշտ։ Բացի այդ, «փեշմերգա» քրդական ռազմական ձևավորումները ի զորու չեն միայնակ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն արդեն տնտեսական կապեր է հաստատել Քրդստանի հետ, սակայն դրա անկախացումը մեր երկրի վրա ո՛չ դրական, ո՛չ բացսական ազդեցություն չի ունենա։

Իրաքյան Քրդստանի անկախանալու ցանկությունը կտրուկ վատացրել է թուրք-քրդական հարաբերութոյւնները։ Անկարան վախենում է, որ իր տարածքում տեղացի քրդերի շրջանում կարող է «ազատագրական» միտումների աճ նկատվել։

Միևնույն ժամանակ Թուրքիան ակնարկում է, որ Քրդտսանի այս քայլը կարող է արունալի հետևանքներ ունենա։

«Թուրքիան Քրդստանի իշխանություններին հասկացնում է, որ դա պատերազմի կհանգեցնի», — ասաց Հովհաննիսյանը։

Ամփոփելով՝ փորձագետը կարծիք հայտնեց, որ քրդերի դիրքերը թուլացնում է խարիզմատիկ ազգային առաջնորդի բացակայությունը։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 25 —ին կայանալիք հանրաքվեին, հաշվի առնելով քրդերի տարաձայնություններն, այն, ամենայն հավանականությամբ, կձախողվի։

 

Լրահոս
0