Սիրիական զորքերն ազատագրել են Հոմս նահանգի վերջին հենակետը ԻՊ ահաբեկիչներից

© Sputnik / Михаил Алаеддин /  / Անցնել մեդիապահոցТрасса Хомс-Хама в зоне дислокации "Хомс"
Трасса Хомс-Хама в зоне дислокации Хомс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրիական զորքերն ազատագրել են Հոմս նահանգի ԻՊ ահաբեկիչների վերջին հենակետը՝ Աս-Սուխն քաղաքը:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոս — Sputnik. Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումներին հաջողվել է շաբաթ օրը Հոմսի նահանգում ազատել Աս-Սուխն քաղաքն ԻՊ ահաբեկիչներից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սիրիայի պաշտպանության նախարարության իր աղբյուրները, ազատագրումից անմիջապես հետո աշխատանքի են անցել սակրավորները:

Американские войска - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ը Սիրիայի վրա հարձակում է պատրաստել լիովին մշակված ծրագրով

Այսպիսով, ԻՊ-ը կորցրել է վերահսկողությունը Հոմսի վերջին խոշոր քաղաքի նկատմամբ: Մի քանի օր ահաբեկիչները փորձ են արել դիմակայել կառավարական զորքերի և նրանց դաշնակիցների հարձակումներին, սակայն քաղաքն ազատվել է հարձակման շնորհիվ:

Նշենք, որ Հոմսում գործում է դեէսկալացիայի գոտի: Ավելի վաղ, հրադադարի ռեժիմի շնորհիվ բացվել է Հոմս-Համա ավտոճանապարհը, որը ռազմավարական նշանակություն ունի:
Աս-Սուխն քաղաքը գտնվում է Պալմիրայից մոտ 50 կմ հեռավորության վրա, Դեր Զոր նահանգի սահմանին՝ ԻՊ ահաբեկիչների վերջին կարևոր հենակետի մոտ:

Русская версия

Լրահոս
0