«Անժիի» լավ ֆուտբոլի արդյունքը. Գրիգորյանն արմատապես լուծել է խնդիրը

© NewsvlАлександр Григорян
Александр Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարևոր որոշում է ընդունել:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. «Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տալիս: Այդ մասին Գրիգորյանը հայտարարել է «Наш футбол» հեռուստաալիքի եթերում, հայտնում է Коммерсант.ru-ն։

Նրա խոսքով՝ նման որոշում ընդունելու պատճառներից մեկն է դարձել հերթական խաղը, որում անհատական սխալները կանխորոշել են խաղի ելքը:

Կանանց ամառային ֆուտբոլային առաջնորդության եռօրյա ճամբար Եղեգնաձորում - Sputnik Արմենիա
Երբ ֆուտբոլ են խաղում հայ աղջիկները...

Խոսքը «Դինամո»- «Անժի» խաղի մասին է, որն ավարտվել է 3:1 հաշվով և թիմն իր հավաքած 3 միավորով նետվեց մրցաշարային աղյուսակի 15 տեղը: Հավաքականը պարտվել է առաջնության 6-ից հինգ խաղում:

Գրիգորյանի գնահատականով՝ իր թիմը որակյալ ֆուտբոլ ցույց տվեց, որն, այդուամենայնիվ, չբերեց ցանկալի արդյունքի:

«Եվ նման իրավիճակում, երբ որակյալ խաղերը բավականին շատ են, բայց նրանք չեն բերում ցանկալի արդյունքի, մարզիչը պետք է քաջություն ունենա և հրաժարական տա, ինչը ես անում եմ»,- հայտարարել է Գրիգորյանը:

Ալեքսանդր Գրիգորյան գլխավորում էր Մախաչկալայի ֆուտբոլային ակումբը 2017 թվի հունվարից: Գրիգորյանի հրաժարականի մասին լուրերն ակտիվորեն սկսեցին շրջանառվել «Խաբարովսկ»-« Անժի» հանդիպումից հետո, որն ավարտվել է 0:2 հաշվով:

Русская версия

Լրահոս
0