Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի գործընկերոջ հետ

© Пресс-служба Правительства РА / Карен Карапетян и Андрей Кобяков
Карен Карапетян и Андрей Кобяков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

 

 

Լրահոս
0