«Չուգունի մոստ» հատվածում ավտոմեքենան ընկել է գետը

© Sputnik / Асатур Есаянц МЧС
МЧС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Պարզ լճի» խաչմերուկում՝ «Չուգունի մոստ» կոչվող հատվածից «Ford» մակնիշի ավտոմեքենա է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1998 թ. ծնված Ա. Մ.-ը և 1998 թ. ծնված Հ. Թ.-ը հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան:

Լրահոս
0