Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի է. ՀՀ ՄԻՊ

© Arman Tatoyan / Защитник прав человека РА
Защитник прав человека РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր իր գնահատականն է տվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու միջադեպին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:

Машина Нарине, на которую напали - Sputnik Արմենիա
Սևանում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի վրա

Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սևան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը ու նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է նկարահանող խմբի ավտոմեքենային:

Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։

Անհապաղ վարույթ նախաձեռնելու հարցով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ իրենց նկարահանող խումբը հարձակման է ենթարկվել։

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են, որ Նարինե Ղալեչյանը ոստիկանությունում է, այժմ համապատասխան գործողություններ են կատարվում, դեպքի հանգամանքները պարզվում են։

Լրահոս
0