Սևանում ռուս զինծառայող է խեղդվել

© Sputnik / Arpi Beglaryan / Озеро Севан, Wishup Shore
Озеро Севан, Wishup Shore - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 13–ին Սևանա լճում ՌԴ քաղաքացի, ռուսական զորամասի զինծառայող է խեղդվել ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Spunik. Օգոստոսի 13-ին փրկարարները Սևանա լճից դուրս են բերել Հայաստանում տեղակայված ռուսական զորամասի զինծառայողներից մեկի դին։

«Ահազանգ է ստացվել, որ «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1997 թվականին ծնված երիտասարդի դի, ջրահեղձված։ Քննությամբ պարզվել է, որ տուժողը ՀՀ-ում տեղակայված ՌԴ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող է»,-տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նա դեպքի օրը զինակից երեք ընկերների հետ եղել է Գեղարքունիքի մարզում։ Նախնական տվյալով` 18։00-ի սահմանում լողալիս ջրահեղձ է եղել։ Նշանակվել է դատաբժշկական քննություն։

Shamshyan.com-ի տեղեկություններով` ջրահեղձ եղած երիտասարդը բնակվում էր ՌԴ Բաշկորկոստանի Հանրապետության Իշիմբայսկի մարզում։

Լրահոս
0