Հայ-ռուսական փրկարարական խումբը «Խոսրովի անտառում» օդային հետախուզություն է իրականացնում

© Sputnik / Владимир Баранов /  / Անցնել մեդիապահոցИл-76 МЧС России
Ил-76 МЧС России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Էրեբունի» օդանավակայանում ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ Վ.Ռշտունին:

ԵՐԵՎԱՆ, 14 Օգոստոս — Sputnik. ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում:

Ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ.Ռշտունին:

Այս պահին հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում:

Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար:

Լրահոս
0