«Խոսրովի անտառ» պետական արգելոցում կրակն արդեն ընդգրկել է 2–րդ տեղամասը

© Sputnik / Nelli Danielyan / Пожар в хосровском лесу
Пожар в хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 3 օր շարունակվող հրդեհն այսօր արդեն ընդգրկել է արգելոցի 2–րդ տեղամասը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Դեպքի վայրում գտնվող Sputnik Արմենիայի նկարահանող խմբին ԱԻՆ փրկարար ծառայության գնդապետ Աստվածատուր Պետրոսյանը, ով նաև համակարգում է փրկարարների աշխատանքը «Խոսրովի անտառում», ասել է, որ նախորդ օրերին և այսօր առավոտյան ՊՆ ուղղաթիռները մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին։ «Այս պահին նրանց աշխատանքը դադարեցվել է, որովհետև մոլեգնող կրակը նրանց չէր հաջողվում հանգցնել։ Հիմա սպասում ենք ՌԴ ԱԻՆ–ից ուղարկված ինքնաթիռին»,–ասել է Պետրոսյանը։

Ил-76 МЧС России - Sputnik Արմենիա
Ռուսաստանը Իլ–76 է ուղարկել Հայաստանում հրդեհների դեմ պայքարելու համար

Ինչպես տեղեկացնում է Sputnik  Արմենիայի թղթակիցը, շոգ եղանակն ու քամին խանգարում են հրդեհաշիջման աշխատանքներին, ավելին` դրանք նպաստում են հրդեհի տարածմանը։ Հանգած շատ վայրերում հրդեհը նորից ինքնաբռնկվել և շարունակվել է։

Ըստ նախնական տվյալների՝ արդեն այրվել է 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունն էլ տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին, ժամը 14:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվում են 75 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա համայնքների գյուղապետերը բնակիչների հետ:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:

Լրահոս
0