Խոսրովի անտառը փրկելու գործին կարող է միանալ Ռուսաստանը

© МЧС РА / Пожар в Хосровском лесу
Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում օդային հրդեհաշիջում կազմակերպելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Խոսրովի անտառի հրդեհի պատճառները պարզում է Քննչական կոմիտեն. քրեական գործ է հարուցվել

Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:

2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Նախնական տվյալներով՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։

Լրահոս
0