Արտավանի հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մեկուսացնել

© Sputnik / Karen Yepremyan / Пожар в Артаване
Пожар в Артаване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր ժամը 10։05–ի դրությամբ Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհը հաջողվել է ամբողջովին մեկուսացնել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով՝ անտառի հրդեհը բռնկվել է ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով

Ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում է հերթապահություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:

Դեպքի վայրում են ՄՓՎ պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը և ՄՃԿԿ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։

Լրահոս
0