Երկրաշարժ` Ամասիա քաղաքի մոտ

© Motion Loop / Сейсмограф. Землетрясение
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ամասիա քաղաքից 8 կմ արևելք ընկած տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:51-ին (Գրինվիչի ժամանակով` 03:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 43.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ամասիա քաղաքից 8 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Լրահոս
0