Հայ կնոջն առանց երեխաների Հայաստան են արտաքսել Նիդեռլանդներից

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Амстердам
Города мира. Амстердам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ կինն իր երկու երեխաների հետ տևական ժամանակ ապրել է Նիդեռլանդներում և սպասել «կանաչ քարտ» ստանալուն, սակայն մորն առանց երեխաների արտաքսել են Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Նիդեռլանդների իշխանությունները որոշել են Հայաստան արտաքսել հայ կնոջը՝ առանց նրա երկու` 11 և 12 տարեկան երեխաների։ Այս մասին գրում է իսպանական La Vanguardia կայքը:

«Մենք երբեք չէինք բախվել նման խնդրի, որ մայրը արտաքսվի, իսկ երեխաները մնան Հոլանդիայում», — «Երեխաների պաշտպանություն» կազմակերպության ակտիվիստ Մարտին Վեգտերի խոսքը մեջբերում է կայքը։

Երեխաները` Լիլին (11 տարեկան) և Հովիկը (12), իրենց մոր հետ ինը տարի ապրել են Նիդեռլանդներում`սպասելով կացության իրավունքին։

Նրանց երեքին երեքշաբթի տեղափոխել են փախստականների կենտրոն, որը գտնվում է Ուտրեխտ նահանգի Ամերսֆորթ քաղաքում։ Երեխաները փախել են կենտրոնից, իսկ մայրը հրաժարվել է հայտնել նրանց տեղը։

Կայքում նշված է, որ կինը` Արմինա Համբարձումյանն այժմ Փարիզում է, որտեղից նա կմեկնի Երևան:

Լրահոս
0