Պռոշյանում լքված նորածնի առողջական վիճակը կայուն է

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հայտնաբերված նորածինը գտնվում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում։ Բժիշկներրը նրա առողջական վիճակը գնահատում են կայուն, սակայն շատ մանրամասներ չեն հաղորդում. ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 12-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում նորածին էր հայտնաբերվել։ Նրան անմիջապես տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

«Երեխայի վիճակը կայուն է, առողջական լուրջ խնդիրներ չկան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը։

Նա հավելյալ մանրամասներ չկարողացավ հաղորդել` ելնելով նախաքննության գաղտնիությունից։

Ավելի վաղ կայքերից մեկին տված հարցազրույցում համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը հայտնել էր, որ երեխային գտել են ծնվելուց մի քանի ժամ հետո։ Նրա խոսքով` երեխային նույնիսկ կտորի մեջ չեն փաթաթել և լրիվ մերկ թողել են տներից մեկի մոտ։

Լրահոս
0