ՌԴ ԱԻՆ–ի Իլ-76 ինքնաթիռը 2–րդ պտույտն է կատարել «Խոսրովի անտառում»

© Sputnik / Arpi Beglaryan / Российский самолет МЧС Ил-76 прилетел в Армению
Российский самолет МЧС Ил-76 прилетел в Армению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր առավոտից «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման գործողություններին մասնակցող ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն արդեն 2 պտույտ է իրականացրել։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ վերալիցքավորվելուց հետո ՌԴ ԱԻ նախարարության հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը քիչ առաջ 2-րդ անգամ ուղևորվեց Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի վայր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ–ի խնդրանքով Ռուսաստանի ԱԻՆ–ի Իլ–76 ինքնաթիռն երեկ` օգոստոսի 14–ին,  ուղևորվել է Հայաստան` հրդեհաշիջման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու համար։

ՌԴ ԱԻՆ–ի ինքնաթիռն Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 14–ին տեղական ժամանակով 19:20։

Լրահոս
0