Խոսրովի անտառի հրդեհը չի մարում. ռուսական ինքնաթիռը կշարունակի թռիչքները

© Sputnik / Karen Yepremyan / Тушение пожара в Хосровском лесу с помощью российского самолета Ил-76
Тушение пожара в Хосровском лесу с помощью российского самолета Ил-76 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական ինքնաթիռը 5-րդ թռիչքն է կատարել դեպի Խոսրովի անտառ։ ԱԻՆ–ը չի բացառում, որ թռիչքները կարող են շարունակվել։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Այսօր, ժամը 17:33-ին ռուսական փրկարարական ինքնաթիռը 5-րդ թռիչքն է իրականացրել դեպի Խոսրովի այրվող անտառ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝ երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը»,- հայտնում են նախարարությունից:

Այդուհանդերձ, հրդեհը դեռ մարված չէ, և չի բացառվում, որ «Իլ-76»-ը շարունակի հրդեհաշիջման թռիչքները:

Հիշեցնենք, ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «Իլ —76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանից դեպի Խոսրովի անտառի տարածք հրդեհաշիջման թռիչքներ է սկսել իրականացնել այսօր վաղ առավոտից։ 4-րդ թռիչքը կատարվել էր 14:30-ի սահմաններում։

«ԻԼ-76» ինքնաթիռի ջրատարողությունը 42 տոննա է, և այն լիցքավորվում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում՝ 10 տոննա տարողությամբ ջրատարների օգնությամբ:

Լրահոս
0