Արոնյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Անանդին

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում շախմատային մրցաշար է անցկացվում, որին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարին, ի թիվս տասնյակ ուժեղագույն շախմատիստների, մասնակցում է նաև Լևոն Արոնյանը, որի մրցակիցների թվում են աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը (հանդես է գալիս ռուսական դրոշի ներքո), հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինն ու Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Լե Կուանգ Լիեմը (Վիետնամ), Լենիեր Դոմինեգեսը (Կուբա)։

Երեկ ուշ երեկոյան երեք տուր է ընթացել։ Արոնյանն առավելության է հասել Նավարայի և Անանդի նկատմամբ և պարտվել Նեպոմնյաշչու հետ խաղում։ Երեք տուրից հետո Արոնյանն ունի չորս միավոր (հաղթանակի դեպքում շնորհվում է երկու, ոչ-ոքիի դեպքում` մեկ միավոր)։

Նույնքան միավոր ունեն նաև Նեպոմնյաշչին, Լիեմը և Կարուանան։ Կասպարովն ունի երեք միավոր։

Լրահոս
0