Խոսրովի արգելոցի վնասված տարածքի 70 տոկոսը կվերականգնվի

© Sputnik / Karen Yepremyan / Пожар в Хосровском лесу
Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհի ճիրաններում հայտնված Խոսրովի անտառի ղեկավարությունը խոստանում է արագ վերականգնել հրդեհված տարածքի կեսից ավելին։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Խոսրովի արգելոցի վնասված մասի 70 տոկոսը կվերականգնվի, վստահեցնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն, պահպանության բաժնի պետ Ռաֆիկ Պետրոսյանը:

Пожар в Хосровском лесу. - Sputnik Արմենիա
Խոշոր կաթնասուններն ու թռչունները չեն տուժել Խոսրովի անտառի հրդեհից

«Խոսրովի անտառ» արգելոցում այս պահին կա ևս 50 ծխացող օջախ: Հնարավոր է` «ռուս փրկարարը» ևս մեկ թռիչք իրագործի: Ռուսական Իլ-76-ը 13.53-ին իր 8-րդ թոիչքն իրականացրել։ Հրդեհի մեկուսացմանը օգնել է նաև առավոտյան տեղացած անձրևը: Փրկարարներն ու բնապահպաններն ասում են, որ եթե այդքան բաղձալի անձրևը շարունակվեր ևս կես ժամ, ապա Խոսրովն ընդհանրապես կազատվեր կրակից ու ծխից:

Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի տեղեկացմամբ, անտառի բնակիչներին հրդեհը վնասել է մասամբ: Խոշոր կաթնասունները կարողացել են փախչել։ Հիմնականում վնասվել են սողունները, կրծողներն ու միջատները:

Վնասի հստակ հաշվարկներ այս պահին չկան: Ըստ Աղասյանի, դրանք կլինեն հրդեհի ամբողջական չեզոքացումից ու վերջնական քարտեզագրումից ու չափագրումից հետո:

«Էկո մեդիա» բնապահպան լրագրողների ակումբի համահիմնադիր անդամ Նարինե Կիրակոսյանը Խոսրովի անտառից ու հենց Խոսրովի սրտից՝ արգելոցի «Խոսրով» տեղամասից, Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ այս պահին քամի է, և մի քանի ծխացող կետեր են երևում: Կրակի կլանած ընդհանուր 3000 հա-ից 1200-ն ամբողջությամբ այրվել է:

Լրահոս
0