Հրշեջ-գնացքի օգնությամբ մարվել է Լոռու մարզի հրդեհը

© Sputnik / Nelli Danielyan / Пожар в Хосровском лесу
Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախօրին Լոռու մարզում բռնկած հրդեհը մարվել է այսօր վաղ առավոտյան։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:51-ին, ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով

Պարզվել էր, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն անհնար էր:

Տեղում երկու տեղամասով իրականացվել էր հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով:

Կապ էր հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ և պայմանավորվածություն ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:

Ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր էր մեկնել հրշեջ-գնացք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին:

Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Լրահոս
0