00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծամորի հնագույն դամբարանադաշտը. ինչո՞ւ են մարդկանց զոհաբերել

© Sputnik / Karen YepremyanЭкспонат историко-археологического музея «Мецамор»
Экспонат историко-археологического музея «Мецамор» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1965 թվականից Մեծամոր բնակավայրում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 120 սովորական դամբարան ու 18 գերեզմանաբլուր, որոնք բարձրաստիճան անձանց ընդարձակ գերեզմանատուն են ներկայացնում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանի անկյուններից մեկում ներկայացված է մեր թվարկությունից առաջ XIV-XIII դարերի դամբարանի վերակազմությունը, որի կենտրոնում լավ պահպանված կմախք կա։ Վերականգնված գերեզմանը բավականին լավ արտացոլում է իր ժամանակի թաղման ծեսերը։

Արգելոց–թանգարանի ղեկավար Արտավազդ Զաքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ գտածոն Մեծամորի  շարքային քաղաքացու կմախք է։

© Sputnik / Karen YepremyanՄեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում - Sputnik Արմենիա
1/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում
© Sputnik / Лилит Арутюнян, Арам НерсесянՄեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում - Sputnik Արմենիա
2/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում
© Sputnik / Aram NersesyanՄեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող ցուցանմուշ
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող ցուցանմուշ - Sputnik Արմենիա
3/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող ցուցանմուշ
© Sputnik / Aram NersesyanՄեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող ցուցանմուշ
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող ցուցանմուշ - Sputnik Արմենիա
4/6

5/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող ցուցանմուշ
© Sputnik / Karen YepremyanՄեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան - Sputnik Արմենիա
6/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան
1/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում
2/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում
3/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող ցուցանմուշ
4/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող ցուցանմուշ
5/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող ցուցանմուշ
6/6
Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան

Հայտնի է, որ տղամարդկանց աջ կողքի վրա էին թաղում, իսկ կանանց` ձախ։ Բանն այն է, որ հին հայկական նահապետական հասարակության մեջ տղամարդն ասոցացվում էր աջ, դրական, իսկ կինը` ձախ, բացասական սկզբի հետ։

«Քանի որ այս կմախքը աջ կողմի վրա է, կարելի է եզրակացնել, որ թաղվածը տղամարդ է։ Իսկ նրա կողքի իրերը վկայում են, որ նա Մեծամորի շարքային բնակիչ է եղել։ Նրա հետ հողին էին հանձնում կենդանական ծագում ունեցող ուտելիք, տարբեր ըմպելիքներ։ Համարվում էր, որ դա կօգնի նրան ուժերը վերականգնել` այլ աշխարհ ուղևորվելիս», – պատմում է  Զաքյանը։

Ավելի մեծ դամբարաններում`թագավորական դամբարանաբլուրներում, կարելի է խմբային գերեզմաններ տեսնել։ Երբ մահանում էր ցեղի, ընտանիքի գլուխը, ապա նրա հետ պետք է մահանային նաև այլ մարդիկ։

«Հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ զոհաբերվող մարդիկ հիմնականում հասուն տարիքի էին։ Այսինքն` կանայք, որոնք արդեն չէին կարող սերունդ տալ, տղամարդիկ, որոնք չէին կարող կռվել կամ ծանր աշխատանք անել։ Այսպիսով` մենք հանգում ենք այն եզրակացության, որ հասարակությունը ձերբազատվում էր այսպես ասած «ավելորդ բերաններից», որպեսզի սնունդ ապահովեր երիտասարդ սերնդի համար»,– ասաց արգելոց–թանգարանի ղեկավարը։

Նրա խոսքով` մարդկանց զոհաբերելու ավանդույթը եղել է բոլոր քաղաքակրթություններում։ Նման գերեզմանատեղիներ կան Հայաստանի գրեթե բոլոր մարզերում` Սևանի ավազան, Շիրակի մարզ, Սյունիք։ Մարդկանց հետ հավասար զոհաբերում էին կենդանիներին` այծեր, ոչխարներ, շներ, ձիեր, թռչուններ։ Հանգուցյալների հետ թաղում էին նաև մեծ քանակությամբ ոսկեղեն ու զենք։

Թանգարանի ղեկավարի խոսքով` 1965 թվականից ի վեր Մեծամորում հայտնաբերվել է 120 սովորական դամբարան ու 18 գերեզմանաբլուր։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ դամբարանադաշտը հիմնվել է Մեծամորում միջին բրոնզի շրջանում, այսինքն` մ.թ.ա. XIX-XVIII–ից մինչև XVI դդ–ում։ Ուշ բրոնզի`վաղ երկաթի դարաշրջանում (XVI-IX դդ) այն ընդլայնվել է, և կարծիք կա, որ հասել է 200 հա–ի։ Սակայն այսօր հստակ սահմանները հայտնի չեն», – նշեց Զաքյանը։

Որպես կանոն, մարդկանց թաղել են հյուսիսից հարավ կամ արևելքից արևմուտք։

Լրահոս
0