00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեսնել Երևանը ու... կրկին գալ այստեղ. ինչով է գերում Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsСеверный проспект. Ереван
Северный проспект. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս մի խումբ ամերիկացիներ Երևան էին եկել, իսկ տուն վերադառնալուց հետո տեսանյութ հրապարակել համացանցում` հիացմունքով ու արցունքոտ աչքերով խոսելով հայերի հյուրընկալության մասին։

Պարզվում է` հայերին սիրելու համար շատ քիչ բան է պետք` մի անգամ այցելել Երևան։ Եվ դա, պետք է խոստովանել, շատ լավ է ստացվում։

Ариана Каоли читает Паруйра Севака - Sputnik Արմենիա
«Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի». Արոնյանի ֆիլիպինուհի կինը Սևակ է կարդում

Վերջին ժամանակաշրջանում հաճախ են խոսում այն մասին, թե ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից, իսկ այն մասին, թե ինչն է մարդկանց ձգում դեպի Հայաստան, կիսաձայն ու հպանցիկ է խոսվում։ Հայկական ձգողականության վերաբերյալ կարող եմ սեփական կարծիք հայտնել, բայց անաչառ լինելու հավանականությունն է քիչ։ Ավելի լավ է` մի պատմություն ներկայացնեմ «լրագրողի հուշատետրից»…

Մոսկվայում կայացած մրցույթներից մեկի ժամանակ արմավիրցի թմբկահարն առաջին տեղը զբաղեցրեց։ Ժյուրիի անդամ Ալեքսանդր Ցեկալոն ազնվորեն խոստովանեց. «Եթե այս տղայի մատներն անգամ չդիպչեին թմբուկին, միևնույն է` ես նրա օգտին կքվեարկեի»։ Հետո բացատրեց, թե ինչու. «Ես բոլորովին վերջերս եմ Երևանում եղել…»։

Ինչո՞ւ էր բանաստեղծ Մանդելշտամը Երևան եկել։ Գրող, բանաստեղծ, հաղորդավար Դմիտրի Բիկովն ունի այս հարցի պատասխանը։

«Հարցը մթնոլորտը փոխելը չէր և ոչ էլ քրիստոնեական քաղաքակրթության սկզբնաղբյուր հանդիսացող երկրի հետ առնչվելը։ Պարզապես Հայաստանն ուղեղի վրա խորհրդավոր ազդեցություն է ունենում, այստեղ հեշտ է մտածել ու գրել, և Մանդելշտամը ձգվել է դեպի Հայաստան, ինչպես շունն է ձգվում դեպի բուժիչ խոտի կողմ։ Մի մթնոլորտում, որը պարուրված լեռներով ու հյուրընկալ մարդկանցով, ուղեղը զտվում է ու սկսում աշխատել ամբողջ ուժով»։

Հարց է առաջանում` իսկ ինչ անել, եթե հեռու ես Հայաստանից։ Ինձ թվում է` հեռավորությունն այս դեպքում որևէ նշանակություն չունի։

Օրինակ` դժվար է պատկերացնել, որ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի նրբանկատ կատակները, որոնք բազմապատկվում են սեփական արժանապատվության զգացումով, ինքնուրույն է լիցքավորվում, առանց հայրենի հողից էներգետիկ լիցքեր ստանալու։

Гарик Мартиросян и Жанна Левина - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են հայկական տարազներով

Կամ էլ մի ուրիշ հանգամանք։ Նյու Յորքից Մոսկվա էր մեկնել հայտնի արտ-դիլլեր Լարի Կակոսյանը, ցուցանմուշներ էր ներկայացնում Բարվիխում։ Բոլորը հիանում էին, հարցեր տալիս` ի՞նչ է, ո՞վ է, ի՞նչ արժի։ Հարցրին` ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանին։ Պատասխանեց` լավ։ Հետո բացատրեց, թե ինչու։ Պարզվեց, որ ծնողները ծնվել են Երևանում, որտեղ նա երբեք չի եղել։ Բայց դա կապ չունի. եթե հայ ես, այդպես ես վերաբերվում Ռուսաստանին։

Մեկ այլ բան։ Կարդում ենք Լյուդմիլա Ուլիցկայայի «Մեդեան և նրա զավակները»։ Սյուժեի առանցքում հայկական ամուր ընտանիքն է` բարի մարդկանցով, պայծառ ուղեղով, կողքիններին օգնելու պատրաստակամությամբ։

Ուրիշ բան էլ եք ուզո՞ւմ։ Խնդրե՜մ։ «Ռուսսկի ռեպորտյոր» ամսագրի լրագրողը նկարագրում է, թե ինչ գրավիչ է Հայաստանը։ Այցելում է Էրեբունի ամրոց, նայում հայկական լեռներին, քաղաքի տեսարանին, որն այդտեղից բոլորվին էլ գրավիչ չէ` մոխրագույն պատեր, մոխրագույն տանիքներ… Բայց մի րոպե։ Հաջորդում է բացատրությունը` Երևանին պետք է նայել ոչ թե վերևից, այլ` ներսից։

Армения - Sputnik Արմենիա
Հայաստանը գրավիչ երկիր է զբոսաշրջիկների համար

… Հիմա այն մասին, թե ինչ պետք է անեն երևանցիները։ Սեփական երկիրը սիրելը բավական չէ, այն պետք է նաև կարողանաս ներկայացնել։

… Ինքնաթիռաշինության պատմությունից։ Ռայթ եղբայրներն անցած դարասկզբին թռչող սայլի պես մի բան հորինեցին։ Այդ ժամանակից ի վեր օրեցօր, տարեցտարի, ամբողջ անցած դարի ընթացքում, քիչ-քիչ, հուսալիություն ու արագություն ավելացնելով` մարդկությունը հասավ «Բոինգին»։

Այդպես է նաև երկրի մասին կարծիք ձևավորելու հարցում։ Մի բարի խոսք, հետո մյուսը, երկրորդը, հարյուրերորդը, հազարերորդը` Մոսկվայում, Փարիզում, Լոնդոնում բնակվող հայտնի հայերի ու Հայաստան այցելած ոչ հայերի շուրթերից… Մինչև կլսենք այն, ինչից կոկորդը կսեղմվի։

Ինչպես եղավ Երևան այցելած ամերիկացիների դեպքում, որոնք տեսանյութ հրապարակեցին համացանցում։

Լրահոս
0